«Երկար ժամանակ հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսությունն անհնար է եղել՝ չափազանց մեծ հիշաչարության եւ որոշակի խնդիրների պատճառով, որոնք կուտակվել են ցեղասպանությունից ի վեր: Սակայն 2000թ.-ից որոշակի երկխոսություն հաստատվեց, թեեւ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի չկոչվեցին»,-Հայաստանում ֆրանսիական համալսարանում այսօր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա բնորոշմամբ՝ թեեւ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը փակ է, ինչը մեծ վնաս է պատճառում ՀՀ տնտեսությանը, մարդկային շփումների թիվն ավելացել է. «Երեւանի եւ Ստամբուլի միջեւ «օդային գիծ» (նկատի ունի ավիաչվերթներ.-խմբ) կան, թեեւ դրանք հաճախակի չեն»:
Ըստ դեսպանի՝ հայ եւ թուրք երիտասարդ սերունդը չպետք է անցյալի պատանդը դառնա. «Անցյալի մեջ չփակվելու միջոցն առերեսվելն է…Եթե մենք՝ գերմանացիներս ու ֆրանսիացիներս չորոշեինք լսել միմյանց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսօր ԵՄ-ն գոյություն չէր ունենա»:
Ժան Ֆրանսուա Շարպանտիեյի համոզմամբ՝ ՀՀ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարեւոր է տարածաշրջանային անվտանգության եւ ՀՀ-ի տնտեսական զարգացման համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ