Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը գտնում է, որ Ալիկ Միրզաբեկյանին իզուր են պաշտոնանկ արել, կոռուպցիան այլ տեղ է. (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 17:13

«Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մենք բացահայտեցինք սխալներ: Այդ սխալների հիմնական ուղղվածությունը որոշ հատվածներում կառավարման համակարգի եւ նաեւ գործողությունների խնդիրներ էր: Իհարկե, կառավարման համակարգում որոշակի թերացումներ, սխալներ ես էլ ունեցել եմ եւ երբեւիցե չեմ ասել, որ սխալներ չունեմ: Բայց, միեւնույն ժամանակ ես այդ պաշտոնանկություններին դեմ եմ եղել, որովհետեւ դրանք ցույց են տվել, որ եւ կապի, եւ հետախուզության ոլորտում զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրներն իրականացրել են»,- այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամների հետ ասուլիսում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ապրիլյան պատերազմում մենք կորուստներ ունեցանք, մի շարք բացթողումներ ի հայտ եկան, կոռուպցիա, բահերով կռիվ եւ այլն, դուք անձամբ ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Ալիկ Միրզաբեկյանին իզուր են պաշտոնանկ արել. «Նա բավականին լուրջ աշխատանք է կատարել երկար տարիների ընթացքում այդ ոլորտում արդարություն մտցնելու համար: Չեմ կարծում, որ բանակն է այն միակ կառույցը, որը պետք է թիրախավորել` որպես կոռուպցիոն ռիսկերի, կաշառակերության տեղ»:

Ինչ վերաբերում է բանակի ապահովման հարցերին, նա ասաց. «Այսօր ՊԲ-ն համապատասխան ապահովվածություն ունի՝ պաշտպանական մատական գործողություններ, անհրաժեշտության դեպքում նաեւ հարձակողական մարտական գործողություններ իրականացնելու համար: Այլ բան է, որ մենք ԶՈՒ զարգացման պլանով ունենք ժամանակացույցեր, որով ենք իրականացնում նյութատեխնիկական ապահովումը եւ հատկապես սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Ապրիլյան պատերազմը մեր ԶՈՒ-ի եւ ՊԲ-ի համար կարելի է անվանել հերոսամարտ: Միայն փորձագետները կարող են ասել, թե ինչպիսի մարտական գործողություններ են այնտեղ եղել եւ արդյոք հնարավո՞ր էր առանց զոհերի իրականացնել այն պաշտպանությունը, որը հակառակորդի սաստիկ ճնշման տակ էր գտնվում»:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ո՞րն էր մեր սխալը, որ տարածքային կորուստներ ունեցանք եւ մեծ թվով զոհեր` նախկին նախարարը պատասխանեց, որ ԼՂՀ ՊԲ անձնակազմը, հրամանատարական կազմն ու զինվորները կարողացան այնպես անել, որ Ադրբեջանին ստիպեցին հետ կանգել իրենց նպատակներից: Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ-ն իրականացրել է իր առջեւ դրած խնդիրը, մենք թույլ չենք տվել հակառակորդի ավելի խորը մխրճում: Այն տարածքները, որոնք այսօր գտնվում են հակառակորդի մոտ, ԼՂՀ համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության, անհրաժեշտության դեպքում ակտիվ կրակային խոցման եւ ակտիվ գործողությունների շրջանակներում վերականգնման եւ ետ վերադարձման շրջանակում են գտնվում»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակին թույլ չեն տա ներգրավել քաղաքական գործընթացներում: Լրագրողները հիշեցրին, որ իր` նախարար եղած ժամանակ հանրահավաքների օրենքում փոփոխություն է կատարվել, որով բանակին թույլատրվել է միջամտել քաղաքական գործընթացներին, դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա ու ինչպե՞ս եք իշխանության գալու դեպքում արգելելու, եթե օրենքը դա թույլ է տալիս: Բացի այդ, նաեւ հարցրեցին` 2008-ին նախագահի, 2012-ի ԱԺ ընտրություններում դուք եղել եք բանակի առաջին դեմքը, հաշվի առնելով բանակում այդ ժամանակ տեղի ունեցած քվեարկությունները, կարո՞ղ եք ենթադրել, թե որ կուսակցության օգտին կքվեարկի բանակն այս ընտրություններում:

Նա պատասխանեց. «Մեր այսօրվա օրենքներով բանակը քաղաքական գործընթացներում պետք է չեզոքություն պահպանի, բայց այլ բան է, երբ տեղի են ունենում զանգվածային անկարգություններ եւ անվտանգության ուժերը չեն բավարարում, որ հատկապես կարեւոր օբյեկտների պաշտպանությունն ապահովել, օրենսդրական այդ փոփոխությունները ուղղված են դրան: Նա ասաց, որ մի մոռացեք, զինվորները նաեւ քաղաքացիներ են եւ ընտրական գործընթացներում իրավունք ունեն մասնակցել` մարտական պատրաստությունից դուրս: Թե յուրաքանչյուր զինծառայող ում է ընտրելու, այդ հարցը պետք է տանք յուրաքանչյուր քաղաքացու եւ բանակի ղեկավարությանը: Պետք է հարցը տալ ուղղորդողներին»:

Խոսելով «Սասնա ծռերի» մասին` Սեյրան Օհանյանն ասաց, որ իր գնահատականը չի փոխվել, բոլորը գիտեն, թե ինչն է դրդել այդ տղաներին գնալ այդ քայլին, բայց զենքով հարց լուծելն իր համար անընդունելի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Այս հարցում նախկին նախարարը կոպիտ ձևով սխալվում է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728