«Թուրքիայի պետական մակարդակում հայկական հարցը «խցանման» մեջ է՝ փակուղում, թեեւ ազգայնական հատվածում, օրինակ, հարցն այդչափ վրդովվեցնող չէ: Ընդհանուր առմամբ, հայկական հարցի հանդեպ լարված մթնոլորտը պահպանվում է՝ հատկապես զգացմունքային մակարդակում»,-Հայաստանում ֆրանսիական համալսարանում այսօր հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ ասաց Ստամբուլի «Կուլտուր» համալսարանի դասախոս, քաղաքագետ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած լրագրող Ալի Բայրամօղլուն:
Նա նկատեց, որ հայկական հարցի շուրջ հասարակական կազմակերպությունների մակարդակում քննարկումները բավականին հարուստ են: «Դա սկսվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո»,-նշեց նա:
Խնդրեցինք կարծիք հայտնել Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայի ժխտողականության մասին: Քաղաքագետն ասաց. «Ես Թուրքիայի դիրքորոշմանը դեմ եմ: Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ասված է: Առաջին մտավորականն եմ Թուրքիայում, որը գրել ու բարձրաձայնել է ցեղասպանության մասին»:
Հարցին, թե իր կարծիքով՝ ի վերջո Թուրքիան ե՞րբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Բայրամօղլուն այսպես արձագանքեց. «Այդ հարցը նույնն է, թե Ձեր սուրճի բաժակը նայեմ…»:
Կարդացեք նաև
Մանրամասն ՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ