Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դեմ եմ եղել». Վարդան Օսկանյանը` իր պաշտոնավարման ժամանակ քաղբանտարկյալների մասին. (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 16:52

Այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամների ասուլիսում լրագրողները մի քանի անգամ հարցրեցին` ասել եք, որ քաղբանտարկյալներ կան ՀՀ-ում, ովքե՞ր են այդ քաղբանտարկյալները եւ Վոլոդյա Ավետիսյանին հիմա քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, նախկինում պաշտո՞նն էր ձեզ կաշկանդում` հայտարարելու, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ են, Սեյրան Օհանյանը հստակ պատասխան չտվեց, ասելով, որ քաղբանտարկյալներ ասելով` որեւիցե մեկի անունը չի տվել, ուստի իր խոսքում հակասություն չկա:

Նա վստահեցրեց, որ պաշտոնավարման ժամանակ իր հայտարարությունները եղել են հիմնավորված եւ այսօր էլ հիմնավորված են. «Մենք ամեն ինչ կանենք, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն: Ես եւ Ժիրայր Սեֆիլյանին, եւ Վոլոդյա Ավետիսյանին հարգում եմ: Նրանք բոլորը իմ մարտական ընկերներն են, հատկապես Սեֆիլյանը, որ տարբեր հրամանատարական պաշտոններում է եղել: Քաղբանտարկյալներին պետք է համապատասխան գնահատական տան իրավապահ մարմինները եւ այսօրվա գործող իշխանությունը»:

Հարցին` եթե այսօր անուններ քաղբանտարկյալների հրաժարվում եք տալ, ապա իշխանության գալուց հետո ինչպե՞ս եք որոշելու` ովքեր են քաղբանտարկյալները եւ ի՞նչ եք անելու, որ չլինեն քաղբանտարկյալներ:

Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ իրենք համարում են, որ այսօր, միանշանակ, քաղբանտարկյալներ կան. «Ինձ համար Անդրիաս Ղուկասյանը միանշանակ քաղբանտարկյալ է, Ժիրայրը Սեֆիլյանը, Հաց բերողը, մյուսները»: Նա ասաց, որ եթե իրենք գան իշխանության, բացառվելու է, որ որեւէ մեկը երբեւէ իր քաղաքական հայացքների համար հայտնվի ճաղերի հետեւում:

Լրագրողները հարցրեցին Օսկանյանին` բա ձեր ժամանակ, երբ նախարար էիք, քաղբանտարկյալներ չկայի՞ն` նա պատասխանեց. «Իմ ժամանակ, եթե կային, դատապարտելի է: Ինձ հիշեցրեք, ես չեմ հիշում, եթե անուններ տաք, կարող է ասեմ: Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728