Ապօրինություն չէ՞ արդյոք, որ ձեր տղան տարիներ առաջ ԱԳՆ-ին պատկանող ձեր ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկեց մի երիտասարդի, տեղյա՞կ եք, որ նա մինչ այսօր առողջական խնդիրներ ունի:
Այսօր ասուլիսում լրագրողներն այս հարցն ուղղեցին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին:
Նա պատասխանեց. «Ապօրինություն այնտեղ չկար: Ինձ հասանելիք ծառայողական մեքենան ինչ-որ պահի իմ տղան էր վարում, մի փոքր դեպք էր եղել, մեկի ոտքն էր վիրավորվել, որը մենք ամբողջությամբ օգնել ենք: 15 տարի առաջ էր, միգուցե 20, այդ դեպքը, մենք լրիվ օգնել ենք, ապաքինել ենք, ոտքն էր վնասել: Բայց այնտեղ ապօրինություն չկար, ինձ հասանելիք մեքենան էր, կարայի ես վարեի, բայց այդ պահին իմ տղան էր վարում եւ այդ դեպքը տեղի է ունեցել, այդքան բան»:
Նա ասաց, որ եթե այսքան տարի անց դեռ այդ երիտասարդի ոտքը խնդիր ունի, թող մոտենա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ