Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարձով եմ ապրում, չունեմ այլ բնակարան` ապրելու». Սեյրան Օհանյանը` իր շքեղ կահկարասիի մասին. (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 16:39

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներն այսօր ասուլիսում պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին:

Լրագրողները ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին` ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել Երեւանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա» շինությունը` իր հարակից օբյեկտով եւ ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել Վահագնի թաղամասում կառուցված «համեստ» առանձնատունը, երբ դուք զբաղեցրել եք միայն պետական պաշտոններ: Նա պատասխանեց. «Այդ տեղեկությունները, որոնք կան այսօր ԶԼՄ դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, իրոք, Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ, կարծեմ` 2008-ին, ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»:

Վարդան Օսկանյանն էլ իր կողմից վկայեց, որ նման նվեր Վահագն Հովնանյանն իսկապես արել է Օհանյանին. «Անձամբ ինձ ասել է, որ ուզում եմ իր ծառայությունը հարգած եւ գնահատած լինելու համար Սեյրան Օհանյանին հողակտոր նվիրեմ եւ ես ողջունել եմ: Պարոն Հովնանյանը մահացել է, ես կարող եմ վկայել»:

 

Հարցին` Սյունիքի մասում մի ՀԷԿ ձեր անվան հետ է կապվում, Շորժայում՝ Սեւանի ափին ամառանոց ունե՞ք, թե՞ ոչ` Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ինչ ունի՝ հայտարարագրել է, իսկ այդ օբյեկտները չկան իր հայտարարագրումների մեջ:

Ավելի ուշ մի քանի լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը պատասխանեց նաեւ իր` շքեղ ապրելակերպի հետ կապված հարցին, իսկ այդ շքեղությունը, կահույքը եւ այլն երեւում է հատկապես կնոջ տարածած լուսանկարներում: Սեյրան Օհանյանի խոսքերով` «Ես այդ տարիներին ապրել եմ ՀՀ կառավարության կողմից տրամադրված տանը եւ այդ տունը` իր ամեն ինչով ինձ տրամադրել էր կառավարությունը, որից ես 8.5 տարի ծառայելուց հետո հանգիստ դուրս եմ եկել եւ հիմա վարձով եմ ապրում: Իսկ վարձով եմ ապրում, որովհետեւ չունեմ այլ բնակարան` ապրելու: Հողակտորն էլ այլեւս իմը չի, ես վաճառել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    Հիշողության թարմացում:
    Րաֆֆի Հովհաննիսյանը մեղադրում է Սեյրան Օհանյանին պետական հանցագործության մասնակից լինելու համար ու պահանջում նրա հրաժարականը:
    Մեզ այդպիսի դեմագոգ, անսկզբունքային գործիչներ պետք չեն: Անժելա գործող հանցագործ իշխանության հավաքագրած շինծու “դաշինքները” եթե իրականում ժողովրդահաճո երեվակայական ցանկությունների շրջանակներում կազմակերպված լինեին, ինչ խոսք դրանց միավորումներով հնարավոր կլիներ երկիրը փոսից հանելու մեր տեսլականը իրագործելի դարձնել… Սակայն ափսոս դրանց շուռտված լիդերների նախկինում ասված խոսքերի կատարված գործերի լրիվ հակասություններ են ու միամիտ անտեղյակ ժողովրդին նորից խաբելու, զոբիացնելու միտումներ ունեն…
    ԵՎ երբ մենք դրանք համադրում ենք իրար հետ, ապա դեպի արդարության, ժողովրդավարության մեր ձգտումները Ի չիք են դառնում…Եվ ահա դրա անհերքելի փաստը`https://www.facebook.com/Artush.Chibukhchyan/videos/vb.100000572873601/1608440542518359/?type=2&theater

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728