Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը արմատական պահանջ է ներկայացնում

Փետրվար 17,2017 16:32

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանը զարմանում է ստեղծված քաղաքական դաշտի վրա: Այս մասին նա ասաց փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Մարդիկ դաշինք են կազմում առանց գաղափարախոսության: Միայն եւ միայն հայտնվեն Ազգային ժողովում, մոտենան կերակրատաշտին, ուրիշ բան չկա եւ ժողովրդին գցում են թյուրիմացության մեջ: Ո՞նց կարող է երեկվա իշխանության մեջ կարեւոր դերակատարություն ունեցող անձնավորությունը մի օր հետո դառնա ընդդիմություն: Այդպիսի բան չի կարող լինել: Ո՞նց կարող է միանան երկու կուսակցություն, որոնց գաղափարախոսությունը լրիվ տարբեր է կամ ընդհանուր առմամբ գաղափարախոսության մասին կարծիք լինել չի կարող: Մենք դեմ ենք ե՛ւ նման ընդդիմությանը, ե՛ւ նման մարդկանց, նման կուսակցություններին, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին»,- ասաց նա:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը արմատական պահանջ է ներկայացնում. «Պետք է փոխել աշխատաձեւը ե՛ւ տնտեսության, ե՛ւ գիտության, ե՛ւ գրի, ե՛ւ քաղաքականության կյանքում: Մենք ունենք ծրագիր, որը ներկայացրել ենք կառավարությանը: Ժամանակն է, որ տնտեսությանը ուշադրություն դարձնենք: Մեր հանրապետությունը տնքում էր արդյունաբերական ձեռնարկությունների տակ, մենք այնքան արդյունաբերական ձեռնարկություն ունեինք, որ աշխատողներ չունեինք, դրսից աշխատուժ էինք ներկրում»:

Տաճատ Սարգսյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչու երիտասարդները Կոմունիստական կուսակցությանը չեն անդամակցում. «Երիտասարդները մեզ մոտ չեն գալիս ոչ թե մեր գաղափարախոսության համար, այլ երիտասարդները ստիպված են գնալ այն մարդու, այն օլիգարխի մոտ, որը իրեն ընտանիքը պահելու համար հացի փող կտա: Կան շատ խելացի երիտասարդներ, որոնք քաջածանոթ են Կոմունիստական կուսակցության գաղափարախոսությանը, բայց միայն ու միայն հացի խնդիրը նրանց ստիպում է, որ գնան ուրիշ կազմակերպություններ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728