Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Խոսրով Հարությունյանի ինչո՞ւ քաղաքական միավորները հայտերը ԿԸՀ ներկայացրին վերջին պահին

Փետրվար 17,2017 16:21

«Հայացք» մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը խոսեց ընտրական գործընթացների ու զարգացումների իր պատկերացումների մասին:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ այս անգամ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած քաղաքական բոլոր ուժերը իրենց նախընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին սահմանված ժամկետի վերջին ժամերին, նա ասաց. «Մինչ իմ կարծիքը հայտնելը ձեր ուշադրությունն ուրիշ պահի վրա եմ ուզում հրավիրել: Ամենաազդեցիկ քաղաքական ուժերից առաջինը, որ իր համապետական ցուցակի, այդ թվում նաեւ՝ առաջին 10-յակի մասին հայտարարեց, Հանրապետական կուսակցությունն էր: Մյուսները, նույնիսկ դրանից հետո տեւական ժամանակ խուսափում էին նույնիսկ հնգյակի մասին խոսել: Կարծում եմ՝ դա պայմանավորված էր հետեւյալ հանգամանքով: Մենք ականատես եղանք, որ կան դաշինքներ, կուսակցությունների եւ անհատների միություններ, որոնք մինչեւ վերջին պահը բանակցում էին: Ընդ որում, իրենց ֆորմատի, ընդհանուր մարտավարական խնդիրների շուրջ: Այդ ընթացքում ձեւավորվեցին եւ ցուցակների պատճառով փլուզվեցին որոշ պայմանավորվածություններ: Այսինքն, նախընտրական ցուցակները, նաեւ դրանցում հերթականությունը, անշուշտ, ինչ-որ քաղաքական ու կոնկրետ մարտավարական նշանակություն ունեն: Սա իմ կարծիքով ցուցիչ է»:

Բանախոսի խոսքերով, այն կուսակցությունները, միավորումներն ու դաշինքները,  որոնք ազդեցիկ են եւ  վստահ են, որ պատկառելի ներկայացված կլինեն ապագա խորհրդարանում, ցուցակներում հերթականության հարցում առանձնապես անհանգստություն չկա: Ազդեցիկ դեմքերին նույնիսկ 19-րդ տեղը կբավարարի: Հերթականությունը կարեւոր է այն կուսակցությունների համար, որտեղ նույնիսկ 6-7-րդ տեղերը դառնում են վիճահարույց:

«Դա պայմանավորված է ոչ թե քաղաքական, գաղափարական ընդհանրություններով, կամ դրանց բացակայությամբ, այլ կոնկրետ մարտավարական նպատակով, պարզ հաշվարկով: Սա ակնհայտ է: Դրանով եմ ես բացատրում, որ մեծ մասը իրենց հայտը բերեցին վերջին ժամերին», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728