Ողջույն հայորդի
Դու գիշեր ու զօր պահպանում ես մեր անդորրը և հպարտություն սերմանում իմ մեջ: Այսօր ես հպարտ եմ, որ զինվորի քույր եմ և հպարտությամբ քայլում եմ կյանքի քառուղիներում:
Գիտեմ կարոտն անտանելի է, սակայն դու հաղթահարել ես այդ կարոտը և պատվով ես կատարում հայրենիքիդ առաջ քո պարտքը: Իմ զինվոր եղբայր, պահպանիր հայոց անառիկությունը, թույլ չտաս նենգ թշնամուն խաթարել մեր անդորրը:
Պահպանիր քեզ հանուն ինձ՝ քրոջդ, հանուն ծնողներիդ, հանուն հարազատներիդ:
Կարդացեք նաև
Ես ամեն օր աղոթում եմ քո և զինակից ընկերներիդ համար:
Պապինյան Մարինե
14 տարեկան