Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը վստահ է` ՀՎԿ-ին հանրությունը կգնահատի

Փետրվար 17,2017 15:13

Այն, որ խորհրդարանական մրցապայքար են մտել բազմաթիվ հեղինակություններ, օլիգարխներ, մականունավորներ, գործին խառնվել են «թաղի տղերքը», ըստ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մհեր Շահգելդյանի, կարող է խնդիրներ ստեղծել քարոզչական, նախընտրական, ընտրական եւ հետընտրական գործընթացներում:

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ներկայիս խորհրդարանի ներկապնակին, Մհեր Շահգելդյանն ասաց, որ քրեաօլիգարխիկ տարրերի ներկայությունն էր պատճառը, որ 131 պատգամավորներից 55-ը ընդհանրապես խորհրդարանում չեն խոսել, նաեւ այն, որ կարևոր սոցիալական օրինագծերը, որոնց հեղինակն էր «Օրինաց երկիր» խմբակցությունը, չանցան:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն, ինչպես հայտնի է, միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, քանի որ չեն վստահում նախընտրական դաշինքներին: Այս անգամ, ՀՎԿ-ին նաեւ ետ է պահել այն իրողությունը, որ նախընտրական դաշինքներում ներգրավված կուսակցությունները ընդհանուր ռազմավարական ծրագրեր ու գաղափարախոսություն չունեն:

Մհեր Շահգելդյանը չբացառեց, որ ընտրություններից հետո իրենք որոշեն դաշինք կազմել այլ ուժերի հետ: Այս դեպքում, ըստ նրա, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ինքը կարող է լինել դաշինքի առանցք. «Հայկական վերածնունդը» կարող է գնալ դաշինքի միայն այն դեպքում, եթե մենք ունենանք քաղաքական որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն»:

ՀՎԿ-ում վստահ են, որ հանրությունը իր վստահությունը կտա իրենց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728