ՀՀԿ համամասնական ցուցակի առաջնային տեղերում սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներ չկան:
Այդ ցուցակի վերջին՝ 192-197-րդ տեղերը զբաղեցնում են Իջեւանի պետական վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը, «Գրանդ Տոբակո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տավուշի գազաֆիկացման եւ գազաբաշխման մասնաճյուղի տնօրեն Սեյրան Խառատյանը, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Նելլի Խուդավերդյանը, «Երեւան գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, երկրապահ կամավորականների միության վարչության նախագահի խորհրդական Վարդան Պետրոսյանը:
Մեր տեղեկություններով՝ նրանք բոլորն էլ ընդգրկված են լինելու ՀՀԿ Տավուշի մարզի վարկանիշային ցուցակում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ես համոզված եմ,որ իջևանցիների ու դիլիջանցիների հաշվին Նազարյան Կարենը կդառնա ԱԺ պատգամավոր։ Հովիկ Աբովյանի հրահանգով բոլոր դպրոցները մի մարդու պես ձայն են տալու Նազարյան Կարենին։