Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը կտանի լույսերը՝ 90-ականների սթայլ, ՕԵԿ-ռեինկարնացիան կտանի մուրաբա ու կքերթի՝ Բաղդասարյան սթայլ…»

Փետրվար 17,2017 14:37

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արմեն Առաքելյանի համոզմամբ, այս ընտրություններում ներկայացված են երեք գաղափարական ուժեր. ըստ նրա, դրանք են՝ Կոմունիստական կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Ազատ դեմոկրատները»:

Այսօր «Հայելի» ակումբում պարոն Առաքելյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը լայն կոնսոլիդացում ունի՝ անկուսակցական ու հասարակական սեկտորից բաղկացած:

Պարոն Առաքելյանը  հետո ընթերցեց facebook-յան մի գրառում, որը, ըստ նրա, շատ դիպուկ է արտահայտում, թե որ քաղաքական ուժն ինչպես է գնալու ընտրություններին:

«Ազատ դեմոկրատները ծաղիկ են տարել ԿԸՀ՝ արևմտյան սթայլ,
ՀՀԿ-ն՝ բոմբոներկա՝ հայկական սթայլ, ԲՀԿ-ն կտանի բոքսի պերչատկա՝ օլիմպիական սթայլ, ՀԱԿ-ը կտանի լույսերը՝ 90-ականների սթայլ, ՕԵԿ-ռեինկարնացիան կտանի մուրաբա ու կքերթի՝ Բաղդասարյան սթայլ, Օհանյանենք կտանեն պարտություն կամ կաղոթեն՝ աջաբսանդալ սթայլ, ԵԼՔ-ը կտանի բանան՝ սթայլը որոշելու համար սեղմեք 1, ՀՅԴ-ն կտանի «Մեղեդու» ֆրին՝ էժան սթայլ:  Ամեն ինչ պարզ ու հստակ է»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Կարինե Հակոբյանն էլ նկատեց՝ ընտրական ցուցակներից դուրս են մնացել  այն մարդիկ, այն պոտենցիալ ուժերը, որոնք պետք է լինեին ԱԺ-ում,  լավագույնները չեն ներկայացված. «Այս ընտրություններով կարող ենք մի քայլ առաջ անել, համաձայն չեմ, որ ամեն ինչ պարզ է ու հստակ»:

Նրա խոսքով, այս ընտրություններում գաղափարական պայքար չկա, չի տեսնում գաղափարական դաշինքներ, դրանք արհեստական են, ապագա չունեցող. «Միացել եմ այն ուժին, որը այս տարիներին ունեցել է սոցիալական ուղղվածություն, այլապես նրանց հետ չէի լինի»:

«Այն ուժը, որ դուք  եք ներկայացնում, այս ամբողջ տարիներին մեզ կեղեքել է… ՕԵԿ-ը երկու ընտրություն առաջ խոստացավ ավանդները վերադարձնել, որոնք օդից կախված մնացին: Ես գալու եմ ձեզ ընտրեմ, ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, այն միշտ եղել է իշխանության կողքին, ինչ քար շպրտել ենք իշխանության վրա, հավասարապես ընկել է ՕԵԿ-ի վրա»,- հակադարձեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Ըստ նրա, արդեն պարզ է՝ ինչ ընտրություններ են լինելու.«Փառք Աստծո, Ծառուկյանը միացավ այս ամեն ինչին, հակառակ դեպքում,  այլ ներկապնակ կստանայինք: Ուզում եմ՝ քաղաքական ուժերը ուշքի գան ու տեսնեն, որ ընտրություններից հետո մայիսին, հունիսին մեզ Արցախի հետ միասին  դնելու են պատի տակ ու մադրիդյան սկզբունքներով գնդակահարեն»:

Նա նկատեց, որ երբ ինքը պատգամավոր էր, այդ ժամանակվա ԱԺ-ն ավելի վատն էր, քան՝ նախորդը. «Մեզնից հետո գնալով էլի վատացավ: Նոր Ազգային ժողովն էլ ավելի վատը կլինի, քան այսօրվա գործողը, թույլ է լինելու: ԲՀԿ-ն ԱԺ-ում լրջագույն ուժ է լինելու»:

Տիկին Հակոբյանը առարկեց՝ պարոն Ծառուկյանը բիզնեսմեն է. «Բիզնեսմեն,  օլիգարխ, թող բոլորը իրենց գործով զբաղվեն»:

Պարոն Եղիազարյանն էլ ասաց՝ թաքնված օլիգարխներ կան, քանի որ դուք եք եկել, չեմ խոսի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728