Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքվում ձերբակալվել և երկրից արտաքսել են բրիտանացի փաստաբանին

Փետրվար 17,2017 14:19

Կիրակի գիշերը Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, ապա երկրից արտաքսվել է բրիտանացի իրավաբան Ռամութե Ռեմեզաիթեն, գրում է contact.az-ը՝ վկայակոչելով Turan գործակալությանը:

«Եկավ իմ հերթը՝ հասկանալու, որ այսուհետ ես էլ եմ անցանկալի անձ Ադրբեջանում»,- գրել է իրավաբանը Facebook-ի իր էջում:

Ռեմեզաիթեն Մարդու իրավունքներով զբաղվող փաստաբանների եվրոպական ասոցիացիայի անդամ է: Նա այցագիր էր ստացել մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատանը:

Իր երկու գործընկերների հետ փաստաբանը Բաքու էր ժամանել օտարերկրյա դեսպանատներից մեկի հրավերով, սակայն սահմանային անցակետում նրան հայտնել են, որ «չնայած այցագրի առկայությանը՝ Ադրբեջան նրա մուտքի հետ կապված խնդիր կա»:

«Պաշտոնյաներից մեկն ինձ ասաց, որ համակարգում «դադար» հրահանգ կա, և ես չեմ կարող մուտք գործել երկիր»,- գրել է նա՝ հավելելով, որ իրեն հետ են ուղարկել՝ առանց որևէ բացատրություն տալու, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու:

«Այս ամենը նշանակում է, որ ես անցանկալի անձ եմ Ադրբեջանում և չեմ կարող մոտ ապագայում վերադառնալ այստեղ,- գրել է նա:–Սա նաև նշանակում է, որ քեզ չեն թողնի մտնել այդ երկիր, եթե դու պաշտպանում ես մարդու իրավունքները և չես լռում, երբ այդ երկրի վարչակարգը ճնշում է իրավունքներն ու ազատությունները»:

Փաստաբանը գիշերն անցկացրել է արտաքսվածների սրահում՝ անվտանգության 3 աշխատակիցների հսկողության տակ, որոնք ոչ մի րոպե նրան առանց հսկողության չեն թողել:

Ռամութե Ռեմեզաիթեն հետևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրականացմանն Ադրբեջանում: Նա նաև Եվրադատարանում հանդես է գալիս որպես փաստաբան Ադրբեջանի քաղաքացիների հայցերով: Ռեմեզաիթեն մի քանի հոդված է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:

Turan գործակալությանը չի հաջողվել կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Ադրբեջանի սահմանային ծառայությունից և ԱԳՆ-ից:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728