Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ակտիվիստներին ցուցակում ներառում են որպես դեմք, բրենդ, բայց ոչ գաղափարներ կրող». Արա Նեդոլյան

Փետրվար 17,2017 14:03

Մշակութաբան և հրապարակախոս Արա Նեդոլյանի կանխատեսմամբ՝ առաջիկա ընտրություններին փոքր-ինչ դրական փոփոխություններ միգուցե լինեն:

«Նոյյան տապան» մամուլի սրահում պարոն Նեդոլյանը հայ հասարակության ապագայի, հետագա քաղաքական զարգացումների մասին որոշ մտահոգություններ հայտնեց. «Իրավիճակի արմատական փոփոխություն, իհարկե, անհնարին է առանց պատկերացնելու թե ինչէ դա նշանակում և ինչպես պետք է այդ փոփոխություններն իրականացնել»: Հրապարակախոսը հավաստիացրեց, որ կուսակցությունների ծրագրերից շատերը կարդացել է, սակայն դրանցում չկա փոփոխության գաղափարը, և չի հստակեցվում, թե ինչում է խնդիրը: Պարոն Նեդոլյանը հարց բարձրացրեց, թե, օրինակ, կուսակցությունների ծրագրերից հասկանալի չէ՝ որն է Հայոց բանակի խնդիրը, կամ որոնք են այդ խնդրի լուծումները:

Հրապարակախոսի համար անընդունելի է 18 տարեկանների՝ հարկադիր զինվորական ծառայությունը. «Երբ մահանում է կայացած տղամարդ, որը գիտակից որոշում է կայացրել լինել զինվորական և ով ստանում է մեծ գումար, այլ բան է: Բայց երիտասարդները չպետք է գնան ծառայության: Չպետք է լինի պարտադիր ծառայություն»:

Որպես նշված խնդիրների լուծում՝ հրապարակախոսն առաջարկում է. «Պետք է ստեղծել բաց, հանրային խմբեր՝ փորձագետների, ակտիվ քաղաքացիների և քաղաքական գործիչների մասնակցությամբ, որոնք կսկսեն այդ խնդիրները բարձրաձայնել և որոնել լուծումներ: Դա պետք է արվի ընտրություններից գոնե երկու տարի առաջ, ոչ մեկ ամիս առաջ, ինչպես այժմ»:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա հասարակական տրամադրությունների վրա այն փաստը, որ տարբեր ուժերի նախընտրական ցուցակներում հայտնվել են քաղաքացիական ակտիվիստներ, հրապարակախոսը պատասխանեց. «Ակտիվիստին կանչում են որպես դեմք, բրենդ, բայց ոչ գաղափարներ կրող»:

Ամփոփելով, պարոն Նեդոլյանը կարծիք հայտնեց, թե խնդիրները կլուծվեն, եթե ընտրողը չլինի պասիվ ունկնդրի դերում և չլսի ցանկացած հեքիաթ, որն իրեն պատմում են հավակնորդները ու ավելի հստակ ներկայացնի իր պահանջները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728