2016թ. ընթացքում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում քրեակատարողական ծառայողների աչալրջության շնորհիվ կարճատև և երկարատև տեսակցությունների եկած քաղաքացիների, նրանց փոխանցած հանձնուքների, դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական խուզարկությամբ, նաև խցերի պլանային և ոչ պլանային ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել և առգրավվել է 2505 լիտր ոգելից խմիչք, 674,1 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2200 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր:
Հավելենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների կողմից հարուցվել է 46 քրեական գործ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին