Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարածքային ցուցակներով ամենաշատ մրցակիցները Կոտայքի մարզում են (Տեսանյութ)

Փետրվար 17,2017 13:28

«Նախագահն այդ մասին շատ հստակ ասել է`ընտրություններին մասնակից ուժերը եթե համաձայնության գան»,-այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրավիրված մամուլի ասուլիսում, լրագրողների հարցին` ընտրությունների օրը կհետաձգվի՞, թե` ոչ, այսպես պատասխանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ընտրություններին մասնակից կուսակցությունների եւ դաշինքների գրանցումն ավարտվում է փետրվարի 26-ին: Ստացվում է, որ ամսի 26-ից հետո միայն կարելի է անդրադառնալ այդ հարցին:

Ամփոփելով կուսակցությունների եւ դաշինքների`երեկ ԿԸՀ ներկայացրած փաստաթղթերը, ԿԸՀ նախագահն ասաց, որ 5 կուսակցությունների եւ 4 դաշինքների տարածքային ցուցակներում ընդգրկված է 1539 քաղաքացի: Տարածքային ցուցակներով ընտրություններում առաջադրված ամենաշատ քաղաքացիները Կոտայքի մարզում են` 110, ամենաքիչը`Արագածոտնի եւ Տավուշի մարզերում`60-ական քաղաքացի:

Ասուլիսում Տիգրան Մուկուչյանը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ներկայացրեցին փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման արդյունքները:

Բանախոսները վստահ են` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները կլինեն որակապես նոր մակարդակի՝ կիրառվող նոր սարքավորումների օգնությամբ:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց նոր քվեարկղը. «Նախատեսված է առանձին արկղ, որը հենց քվեատուփի մեջ է լինելու, դրա մեջ կլցվեն չքվեարկած քվեաթերթիկները: Նշյալ քվեախուցը լիարժեք ապահովելու է առանց կողմնակի ազդեցության քվեարկությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկումից հետո առաջացած շտկումներին, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկվել է կրկնաքվեարկության դեպքում նաև ձայնային ազդանշան լինի, որպեսզի ուշադրություն գրավի: Նախկինում միայն կարմիր լույս էր վառում: Ազդանշանը կլինի ոստիկանական մեքենայի ազդանշան:

Այլ մանրամասները` տեսանյութում

Դավիթ Հարությունյանը վստահեցրեց`թերությունները մինչեւ ապրիլի 2-ը կշտկվեն:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր խոսքում նկատեց` ոչ մի տեխնոլոգիա չի կարող վերացնել կեղծիքի հնարավորությունը, բայց սա շատ հզոր գործիք է. «Սա կօգնի քաղաքացիների վստահության բարձրացմանը`գործընթացի հանդեպ»: ՄԱԿ-ի նպատակը եղել է հենց օգնել հանրությանը` բարելավել վստահությունն այս ամբողջ գործընթացի հանդեպ: «Անցած կիրակի օրը շատ կարեւոր մղոնաքար անցանք այս սարքավորման փորձարկման առումով: Ապագայում էլ ջանալու ենք բարելավել այս գործընթացը»: ՄԱԿ-ի ներկայացուցիչը ողջունում է բոլորի ջանքերը`կառավարություն, ընդդիմություն, քաղհասարակություն, ֆինանսավորող կողմերին, պատրաստակամության համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728