Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գաստարբայտերների մայրամուտը. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 17,2017 12:58

Երեկ բոլոր ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, դաշինքները հրապարակեցին իրենց ցուցակները։ Մինչ այդ հանրությունը շունչը պահած, սպասում էր, թե ինչով կավարտվի այն մարդ-կուսակցությունների էպոպեան, որոնք ցանկանում էին կցվել որևէ խոշոր ուժի եւ դրանով խորհրդարան մտնելու իղձը ի կատար ածել։

Բայց՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, այս անգամ խոշոր խաղացողները հնարավորինս հեռու մնացին քաղաքական «գաստարբայտերներից»։ Օրինակ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը արդեն մի տարի սկսել էր Գագիկ Ծառուկյանի գովքը, այսինքն՝ համարյա Դիարբեքիրից թափ էր հավաքել, գրեթե ամեն

նախադասության մեջ անպայման հիշատակում էր Ծառուկյանի արժանիքները։ Բայց, Ծառուկյանը նման հավատարմությունը չգնահատեց։ Ավելի շուտ՝          գնահատեց հնչակյան կուսակցության առաջնորդի անհավատարմությունը՝ ՀԱԿ-ի հանդեպ։

Ընդ որում՝ որպեսզի բոլոր տեսակի հնչակյան խմբակները իրենից յան տան, «Ծառուկյան» դաշինքը մի ամբողջ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ հնարավորինս դիվանագիտորեն բացատրեց, որ դուք ձեզանից բան չեք ներկայացնում, մի «պեչատի» համար տարիներով կռիվ եք տալիս, ուր մնաց՝ որ մանդատի համար իրար չգյուլլեք։

Ի դեպ, նույն տաշտակը հայտնվեց նաեւ տեղական ՀՌԱԿ–ներից մեկի առջեւ, որի ղեկավար է համարվում Հակոբ Ավետիքյանը։ Համարյա կպցրել էր դաշինքի գործը, բայց ժամանակին դրսի ռամկավարները հայտարարեցին, որ Ավետիքյանը ինքնակոչ ռամկավար է, որից հետո Գագիկ Ծառուկյանը մեծ բավականությամբ նաեւ այս ուժին էլ հեռու քշեց իր դաշինքից՝ ունենալով դրա համար բոլոր օրինական հիմքերը։

Գաստարբայտերներից հաջորդը՝ Վիկտոր Դալլաքյանը, փողոցում մնաց։ Անկեղծ ասած, այդպես էլ չհասկացանք, թե ինչու ինքը հրաժարվեց աշխատել Սերժ Սարգսյանի աշխատակազմում։ Մի քանի տարի Սերժ Սարգսյանի մոտ աշխատելուց հետո դիմում գրեց, դուրս եկավ Բաղրամյան 26-ից, իսկ մոտ 1,5 ժամ հետո հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը քանդում է երկիրը։ Այսպիսի խախուտ սկզբունքայնությամբ մարդուն ո՞ր հավակնոտ ուժը իր մոտ տեղ կտար։ Վարդան Օսկանյանն ու Սեյրան Օհանյանը այս հարցում ճիշտ վարվեցին, որ տեղ չտվեցին միանգամից երեք գաստարբայտերի՝ Դալլաքյանին, ընտրություններից ընտրություն իր մասին հիշեցնող Արամ

Գ. Սարգսյանին եւ Պարույր Հայրիկյանին։ Եթե հավատանք մամուլի տեղեկություններին, ապա դրանից հետո Վիկտոր Դալլաքյանը փորձել է Գագիկ Ծառուկյանի մոտ գնալ, բայց դա նույնպես հաջողությամբ չի պսակվել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728