Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի ճանաչի ԼՂ հանրաքվեի արդյունքները. ՏԱՍՍ

Փետրվար 17,2017 12:46

Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա կարող է ազդել այնտեղ անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնից:

«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն: Ելնում ենք այն բանից, որ նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ Մինսկի գործընթացի շրջանակում: Ընդ որում, մենք չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ելքը կարող է կախված լինել նշված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»,- ասել են ԱԳՆ-ից:

Նշենք, որ այսօր ավելի վաղ նման հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728