Մինչ քաղաքական ուժերն իրար խառնված դաշինք ու ցուցակ են կազմում, տեղերի պայքար տալիս, հասարակությունն այս ամենին բավական անտարբեր է նայում։ Ինչպիսի՞ն են հասարակական տրամադրությունները նախընտրական շրջանում, այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանից:
– Հասարակությունը մասնակցո՞ւմ է ընտրական գործընթացներին, հետաքրքրվա՞ծ է դրանցով։
– Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ այս փուլում հասարակության ընկալումներում գերակայում են խառնաշփոթը, անորոշությունը։ Քաղաքական դաշտը համահարթեցված է։ Հասարակությունն առանձնապես հետաքրքրված չէ այս ընտրություններով։
– Հասարակությունն այսօր դրական սպասումներ ունի՞։
Կարդացեք նաև
– Մեր հասարակությունը տարիներ շարունակ վատատեսական դաշտ է մղվել։ Այսօր լավատեսական տրամադրություններ առանձնապես չեմ տեսնում։ Կարծում եմ՝ այդ առումով մեծ սպասումներ չպետք է ունենալ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում