Նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հայտարարել է, թե «ՀՀԿ-ում էլ տեղ չկար, շատ էին», դրա համար էլ ինքը որոշեց առաջիկա ընտրություններին մասնակցել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով։
«ՉԻ»- Այսինքն՝ Խաչիկ Մանուկյանի տրամաբանությամբ ստացվում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն խորհրդարանում նույն գործն են անելու, եւ ԲՀԿ-ն ընդամենը ՀՀԿ-ի «պրիցեպն» է (պիկ սեզոններին սովորաբար լրացուցիչ չվերթներ են իրականացվում, կամ էլ գնացքներին լրացուցիչ վագոններ են ավելացվում)։
Ի դեպ, հետաքրքիր է՝ Խաչիկ Մանուկյանը խորհրդարանում է՞լ է պատրաստվում նույն ձեւով աշխատել։ Մեկ էլ տեսար՝ ասեց «ՀՀԿ-ում «կողմ» ձայները քչություն էին անում, որոշեցի ԲՀԿ խմբակցությունից «կողմ» քվեարկել»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում