Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2016 թ. Հայաստանում արձանագրվել է ինքնասպանության 635 փորձ, որից 195-ը՝ մահվան ելքով։
2015-ին արձանագրվել է ինքնասպանության 722 դեպք, 208-ը՝ մահվան ելքով։ Կոշտ հաշվարկով՝ ամեն օր Հայաստանում երկու մարդ ինքնասպանության փորձ է կատարում։
Ինքնասպանությունների թիվն աճի միտում ունի նաեւ բանակում. 2015-ի համեմատ 2016-ին բանակում ինքնասպանությունների թիվը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի, կրկնակի աճել է՝ 2015 թ.՝ 5, 2016 թ.՝ 10 դեպք։
Ինքնասպանությունների հետ ուղղակիորեն կապված մեկ այլ թիվ. Համաշխարհային բանկի 2016-ի ուսումնասիրության համաձայն Հայաստանում աղքատ է 2 միլիոնից ավելի մարդ։ Իսկ թե բնակչության որ մասն է աղքատ, թույլ կտա հասկանալ ԱՎԾ-ի մեկ այլ տվյալ՝ 2016-ին Հայաստանի մշտական բնակչությունը՝ 2 միլիոն 998 հազար 600 մարդ…
Կարդացեք նաև
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում