Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մշակվել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգ

Փետրվար 17,2017 11:38

Հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում մշակվել է ոլորտի զարգացման հայեցակարգ։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի փոխանցմամբ, հայեցակարգում վեր են հանվել հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները՝ հանքարդյունաբերության ոլորտի համապարփակ քաղաքականության և ռազմավարության բացակայությունը, ինստիտուցիոնալ դաշտում առկա բացերը, շրջակա միջավայրի կառավարման ոլորտում բացթողումները, սոցիալ-տնտեսական, ֆինանսական դաշտում առկա խնդիրները, պատասխանատու ներդրումների ներգրավման պակասը, պետական երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման բացակայությունը և այլն:

-Որպես առաջնային լուծում առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով ոլորտին առնչվող նախարարություններին, քաղաքացիական հասարակությանը, հանքարդյունաբերող ձեռնարկություններին, պոտենցիալ ներդրողներին, ազդակիր համայնքներին, միջազգային դոնոր կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին,- նշել է Շուշանիկ Քերոբյանը:

Ոլորտի ռազմավարության մշակման նպատակով անհրաժեշտ է վերանայել տարբեր ժամանակահատվածներում ոլորտի վերաբերյալ արդեն իրականացված հետազոտությունները, կազմակերպել հանդիպում-հարցազրույցներ, կլոր սեղաններ, հանրային քննարկումներ,  ինչպես նաև ուսումնասիրել  միջազգային փորձը:

Ռազմավարության մշակման համար, ըստ Շուշանիկ Քերոբյանի, անհրաժեշտ կլինի իրականացնել մեծ ծավալի աշխատանք, ինչը կներառի առաջիկա 5-10 տարիների ռազմավարական գործողությունները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728