Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմ առ դեմ 25 տարիների հետ. ո՞րն է ճանապարհը, ո՞րն է ելքը. «Ժամանակ»

Փետրվար 17,2017 10:45

Եվ այսպես, ավարտվեցին Հայաստանի հանրության «ծանր» ու «տառապալից» սպասումները՝ կապված խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակների հետ: Դրանք այլևս ներկայացված են, «գաղտնազերծված» և հանրությունն այլևս «դեմքով» է ճանաչում իր «հերոսներին»: Ընդ որում, հանրությունը տեսավ, համոզվեց, որ նրանց ճանաչում է շատ վաղուց և ընդ որում նրանց գերակշիռ մեծամասնությունն էլ ավելի շուտ հակահերոսներ են, քան հերոսներ: Հակահերոսներ են որոշների պարագայում այդ բառի բուն իմաստով, իսկ որոշների պարագայում՝ պատկերավոր:

Ավելին, որոշ դեպքերում հակահերոսը, ըստ էության, մեղմ բնորոշում է, քանի որ հանրությունը գործ ունի պարզապես օրենքը ոտնահարած, այսինքն՝ հանցագործություն կատարած անձանց հետ, և եթե երկրում լիներ անկախ արդարադատություն և իրապես գործող իրավապահ համակարգ, ապա այդ մարդկանցից շատերը ոչ թե կուսակցական ցուցակներում, այլ պարզապես քրեակատարողական հիմնարկներում կլինեին: Սակայն, դրա փոխարեն այդ մարդիկ գնում են հերթական անգամ խորհրդարանում հայտնվելու, կամ պարզապես իշխանական կարկանդակից, համակարգային կարկանդակից իրենց բաժինը ստանալու: Ոմանց դա կտրվի պատգամավորական մանդատի, ոմանց կանխիկ փողի, մի մասին նոր բիզնես քվոտաների կամ հների պահպանման տեսքով: Ոմանք իրենց բաժինը կստանան որպես իշխանություն, ոմանք՝ որպես այլընտրանք կամ որպես ոչիշխանություն, ոմանք՝ որպես ընդդիմություն:

Մի բան երևի թե հստակ է՝ համամասնական ցուցակների կամ խորհրդարանի ընտրության տարբեր մաստի մասնակիցների ցուցակների հրապարակումից հետո, որ շատ քիչ է շանսը, որ այս ընտրությամբ վերջապես իրենց բաժինը, իրենց շահաբաժինը կստանան հասարակությունն ու պետությունը և հենց դա կլինի խորհրդարանական ընտրության գլխավոր արդյունքը: Դժբախտաբար, այդպիսի արդյունքի հեռանկարն իսկապես փոքր է, և այն գործնականում ուղիղ համեմատական է այն մարդկանց թվին կամ տեսակարար կշռին, որոնք խորհրդարանական ընտրությունների մասնակիցների շարքում ներկայանում են նոր որակով, նոր մտածողությամբ, նոր մոտեցումներով, թարմ թե՛ մտքերով, թե՛ դեմքերով, ներկայանում են հանրային խնդիրների և պետական մարտահրավերների համարժեք օրակարգով: Այդ տեսակի տեսակարար կշիռը ակնհայտորեն փոքր է:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728