Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն

Փետրվար 17,2017 10:25

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է  դիմում հայտ  և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին, և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն: Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները  ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ /30 միավոր՝ 30 առավելագույնից/: ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728