ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ս/թ փետրվարի 13-ի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության մայոր Տավրոս Գևորգյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 82 րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել այդ թվում և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում ծառայողները:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ