Փետրվարի 16-ին, ժամը 23:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատության 24/1 հասցեում գտնվող «Beeline» գրասենյակի երկհարկանի մասնաշենքում:
Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին:
Գնումների և մոնիթորինգի բաժնի աշխատասենյակում այրվել են 3 տուփ A4 ֆորմատի թուղթ, 1 օդորակիչ և 1 պատուհան:
Կարդացեք նաև
ԱԻՆ