Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյանն այցելել է ադրբեջանցի ռազմագերի Էլնուր Հուսեյնզադեին

Փետրվար 16,2017 22:50

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի ներկայացուցիչներ՝ Մարդու իրավունքների միջազգային պարգևների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և «ՀՆ-92»-ի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը նախօրեին այցելել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի ռազմագերի Էլնուր Հուսեյնզադեին:

Արցախի հանրապետական կուսակցության համանախագահ, մարդու իրավունքների բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի` ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը

Այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավապաշտպանները ծանոթացել են Արցախում ձերբակալված ադրբեջանցի ռազմագերու գտնվելու պայմաններին:

Անցկացված մոնիթորինգի և ռազմագերու հետ երկար խոսակցությունից հետո ներկայացուցիչները նշել են, որ Էլնուր Հուսեյնզադեի ազատազրկման պայմանները համապատասխանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

«ԼՂՀ իշխանություններն ադրբեջանցի ռազմագերու հանդեպ ցուցաբերում են հումանիտար վերաբերմունք, ինչպես նաև թույլտվություն են տվել միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին մոնիթորինգներ անցկացնել և ծանոթանալ ռազմագերու ազատազրկման պայմաններին:

Ձերբակալվածի հոգեբանական վիճակը նորմալ է, և նա դրական է գնահատում Արցախի իշխանությունների` իր հանդեպ ցուցաբերած լավ վերաբերմունքը: «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ը շարունակելու է մշտական դիտարկում իրականացնել` Էլնուր Հուսեյնզադեի ազատազրկման պայմանների վերաբերյալ»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զ․Պ․ says:

    Արդյոք «ռազմագերի» եզրույթը տեղի՞ն է օգտագործված, գուցե նա ավելի շուտ հասարակ (կամ ոչ այնքան) քրեական հանցագործ պետք է համարվի, ով մեղադրվում է կոնկրետ ծանր հանցագործությունների մեջ և անազատության մեջ է միայն այդ պատճարով։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728