Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Քրիստինե Սարգսյանը նորամուտը պրոֆեսիոնալ ռինգ նշեց հաղթանակով:
Երեկ ուշ երեկոյան Մոսկվայում հանդես գալով 51-52 կգ քաշային կարգում՝ մարզիչ Համլետ Սարգսյանի սանը չորս ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել բազմափորձ Վիկտորիա Ալեքսանդրովային:
Անձնական մարզչի խոսքերով, Քրիստինեն դարձավ Հայաստանում բնակվող գեղեցիկ սեռի առաջին ներկայացուցիչը, որը հաղթանակ տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ