Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր օրենսդիր Հովհաննես Սահակյանը ապրիլի 2-ից հետո կդառնա գործադիր

Փետրվար 16,2017 22:10

ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակում չկան այսօր ՀՀԿ-ական շատ պատգամավորներ, շատերն էլ ցածր հորիզոնականներում են: Aravot.am-ի տեղեկություններով 40-րդ տեղից ներքեւ հայտնված որոշ ՀՀԿ-ականներ ԱԺ-ում չեն հայտնվելու: Օրինակ` այսօրվա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, որ ցուցակում 45-րդ է, աշխատանք է ստանալու գործադիրում:

Հովհաննես Սահակյանը պատգամավոր է 2009 թվականից: Մեր հետ զրույցում Սահակյանը առանց հստակ պաշտոններ եւ ոլորտներ նշելու, հաստատեց տեղեկությունը, որ գործադիր իշխանություն է դառնալու. «Այս անգամ ես կլինեմ ոչ թե խորհրդարանում՝ այլ գործադիր մարմնում։ Կարծում եմ իմ կատարած աշխատանքը, օրենսդիրում ութ տարիների փորձառությունը լրիվ հիմք են, որպեսզի իմ գործունեությունն այսուհետ շարունակեմ որևէ պետական պաշտոնում՝  նվիրված աշխատանքով ու գիտելիքներով կծառայեմ թե՛ հարազատ կուսակցությանը, և թե՛ պետականաշինության գնահատելի գործին»:

2012-ի խորհրդարանական ընտրություններում Հովհաննես Սահակյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 114-րդ համարն էր: Նրան չի հուսահատեցնում կամ հուզում 2017-ի ընտրացուցակում զբաղեցրած տեղը. «Սա ես չեմ համարում իմ աշխատանքի, փորձառության կամ նվիրումի գնահատականը, ինչպես որ դա շատերին է թվում առաջին հայացքից։ Ընտրացուցակում զբաղեցրած տասնյակների տեղերով չէ, որ ներկայացվածները պետք է իրենց կարևորությունը զգան ու հակառակում համոզվեն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728