Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ից «Ծառուկյան» դաշինք գնացած Խաչիկ Մանուկյան. «Երկուսի ծրագրերն էլ լավն են լինելու, բայց ո՞վ ա անելու, ասում են էլի»

Փետրվար 16,2017 21:22

«Ծառուկյան» դաշինքի վարկանիշային ցուցակում նախկին հանրապետական Խաչիկ Մանուկյանն է: Նա դուրս է եկել ՀՀԿ-ից եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով՝  կառաջադրվի Արագածոտնի մարզում:

«Իշխանությունների լավը եւ վատը միշտ ասել եմ, էնենց չի, որ վաղվանից խիստ ընդգծված ընդդիմություն եմ լինելու»,-Тert.am-ի հետ զրույցում  ասել է պարոն Մանուկյանը:

Aravot.am-ը նախկին հանրապետական, գործարար, «Մաքս գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանից հետաքրքրվեց՝ «Ծառուկյան»  դաշինքը, ինչպես դրա անդամներն են պնդում, ընդդիմադիր ճակատ է, ինչպե՞ս է աշխատելու այս դաշինքի հետ, եթե այդպես ընդգծված ընդդիմադիր չի լինելու: «Ինչպես «Ծառուկյան» դաշինքը կաշխատի, այնպես էլ ես կաշխատեմ»:

Մենք պարոն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ տարբերություն չե՞ք տեսնում ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ, որ այդպես արագ մտաք դաշինք: Այս հարցին ի պատասխան պարոն Մանուկյանն ասաց. «Ծառուկյանի ասած բոլոր ծրագրային թվերը, բաները, հիմա վաղն էլ հանրապետականի ծրագիրը, որ վերցնենք, համարյա նույնն է լինելու, երկուսն էլ լավ բան են ասում, բայց ո՞վ ա անելու, ասում են էլի, անողի մասին էլ կխոսենք: Արագ չի եղել, դիմում եմ գրել՝ ՀՀԿ-ից  դուրս եմ եկել ու գնացել»:

Պարոն Մանուկյանը նաեւ  ասաց, որ ինքը մի ճամբարից մեկ այլ ճամբար չի գնում, այլ՝ կուսակցությունից՝ կուսակցություն ու պարզաբանեց. «Այնտեղ որպես կուսակցական չեմ գնացել, հանրապետականի ռեյտինգով տեղ չունեի, իմ ռեյտինգն այնտեղ ցածր էր:

Այսօր նպատակահարմար գտա՝ հոգեհարազատը, ավելի մոտ ծրագիր իրականացնողը ինքն էր: Շատ չեմ մտածել, մտածել, մտածել եմ, որ կարող եմ իմ երկրին օգուտ տալ, իմ ուղղությունը, իմ հնարավորությունը, իմ աշխատանքը կարա ի նպաստ ժողովրդին, պետության զարգացմանը: Այդ ուղիով եմ առաջնորդվել, մնացածը երկրորդական խնդիր է, մնացածին կհարմարվենք»:

Մեր այն հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն չէ՞ր աջակցում պարոն Մանուկյանի ծրագրերին, վերջինս այսպես պատասխանեց՝ «Հանրապետականի խնդիր չկար, էդ ժամանակ ես պատգամավոր չէի: Ծրագրերը… աշխատում էի կառավարության, նախարարների հետ, չէր ստացվում, հա, փաստորեն չէր ստացվում: Որ ստացվեր՝ կշարունակեի, կանեի, մնաց թղթերի վրա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728