Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմկուսը բերեց ցուցակը՝ բողոքելով, որ Տեր-Պետրոսյանը դարձավ «Ալի բաբան եւ 40 ավազակները», քանդեց ծաղկուն երկիրը. (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 19:00

ՀԱԿ դաշինքի ցուցակը ԿԸՀ բերեց Արմեն Խաչատրյանը: Նա ասաց, որ ամբողջական ցուցակը կազմված է 142 հոգուց:

Կոմունիստական կուսակցություն էլ բերեց իր ցուցակը՝ հայտարարելով, որ գնում են միանշանակ հաղթանակի ակնկալիքով՝ «Մինիմում 5 տոկոս վերցնելու ակնկալիքով»: Ցուցակը գլխավորում է Տաճատ Սարգսյանը, իսկ ցուցակը կազմված է 170 հոգուց:

Լրագրողները զարմացան՝ այդքան կոմունիստ կա՞ ՀՀ-ում՝ Կոմկուսի ներկայացուցիչը՝ նախագահի տեղակալը՝ Գեղամ Գալստյանը վստահեցրեց, որ այո. «Առաջադիմականը միավորվել է մայր կուսակցության հետ: Մեր երկրում առաջին անգամ պառլամենտական պետություն ենք կառուցում, մենք անպայման ուզում ենք ունենանք մեր ֆրակցիան: Իհարկե, կհաղթենք, մենք երկիր ենք կառուցելու, աղջիկ ջան: Հասարակ աղքատ պետություն մենք սարքել ենք ծաղկուն մի երկիր, հրամցրեցինք ժողովրդավար Լեւոն Տեր-Պետրոսյանին ու իր արհեստավարժ տղաներին, որոնք հետագայում դարձան Ալի բաբան եւ 40 ավազակները, քանդեցին մեր ծաղկուն երկիրը»:

Գեղամ Գալստյանը վստահեցրեց, որ միայն իրենք կարող են ցրել ժողովրդի գլխին կուտակված թանձր մառախուղը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728