Խորենացիի դեպքերով կալանավորված Արարատ Խանդոյանը այսօր դատարանին պարզաբանեց, թե ինչու էր վկաների ցուցմունքներից զայրանում։
«Բայց դուք հաշվի չեք առնում, որ վկաները գալիս են գալիս են, կեղծ ցուցմունքներ են տալիս, ես ասում եմ` սուտ ես ասում, դու ինձ սանկցիա ես տալիս»,- դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց Խանդոյանին՝ նշելով, որ դատարանին հարգանքով պետք է դիմել, իսկ ինչ վերաբերում է վկաների սուտ ցուցմունքներին, ապա պաշտպանական կողմը կարող է միջնորդել, որ նրանց նկատմամբ համապատասխան վարույթներ սկսվեն: Խանդոյանը հայտարարեց, որ իր իրավունքները սահմանափակվում են, իսկ դատավորին էլ հորդորեց մուրճը անտեղի չօգտագործել:
Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի վահանը քաշելու մեջ: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Զանգվածային անկարգությունների գործով անցնում է 46 ոստիկան:
Կարդացեք նաև
Այսօր դատարանում հարցաքննվեցին գործով 7 տուժողները: Նրանցից եւ ոչ մեկը չհայտարարեց, որ իրեն հարվածել է Արարատ Խանդոյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: