Կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց ցուցակները բերեցին «Օհանյան—Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները:
Արմեն Մարտիրոսյանը հրապարակեց ցուցակի առաջին 11 տեղերը, որտեղ անակնկալ կերպով Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել էր տասնյակից դուրս՝ 11-րդ տեղում: Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է, երրորդը՝ Վարդան Օսկանյանը, չորրորդը՝ Էլինար Վարդանյանը, 5-րդը՝ Վահագն Հովհաննիսյանը, 6-րդը՝ Անդրանիկ Թեւանյանը, 7-րդը՝ Ստեփան Մարգարյանը, 8-րդը՝ Սուսաննա Մուրադյանը, 9-րդը՝ Գեղամ Նազարյանը, 10-րդ տեղում՝ Գառնիկ Սահակյանը:
Լրագրողների զարմանքին, որ մի գիշերում այս ի՞նչ տեղի ունեցավ եւ դուք երկրորդ տեղում հայտնվեցիք՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ մեկ գիշերվա մեջ չի եղել: Նա ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է՝ 11-րդ տեղն էլ է անցողիկ, դրա համար համաձայնել է լինել այդ հորիզոնականում: Ցուցակը 147 հոգուց է բաղկացած:
Կարդացեք նաև
Այս դաշինքի կարգախոսն է՝ «Համախմբում, ժառանգություն, հաղթանակ»:
Մենք պարոն Մարտիրոսյանին հարցրեցինք՝ քաղցր որեւէ բան չե՞ք բերել ձեր հետ, որովհետեւ մյուսները կոնյակ, բոմբոներկա են բերում, որ քաղցրով լինի ցուցակները՝ նա պատասխանեց. «Չէ, քաղցրը ես եմ»:
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն է ցանկացել լինել 11-րդ հորիզոնականում: Մեր դիտարկմանը, որ այն ժամանակ էլ ձեզ, Անահիտ Բախշյանին ցուցակի հետին պլան մղեց՝ ասելով, որ դրանք անցողիկ տեղերն են, հիմա արդարացված կլինի՞ իր քայլը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պետք է որ արդարացված լինի: Կարծում եմ, անցողիկ կլինի, բայց մեր բոլոր գործընկերները համոզված են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ