ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:
2017թ. փետրվարի 15-ին՝ ժամր 15:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի, աջ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 25-ամյա բնակիչը:
Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 25-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Կարդացեք նաև
Նախնական քննության տվյալներով՝ բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1982թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ծալովի դանակ:
34-ամյա տղամարդը ձերբակալվել է, ով ընդունել է, որ ինքն է դանակի երկու հարված հասցրել տուժողին:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական, դատաքրեագիտական և դատամիկրոմասնիկային համալիր փորձաքննություններ:
Նախաքննությունր շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին