Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ը կքարոզի տուն առ տուն, բակ առ բակ (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 17:59

«Ես շատ կուզեի մտածեք, որ փոքրամասնություն չենք լինի: Որովհետեւ, եթե այդպես մտածեք, նաեւ այդպես կանեք, որ փոքրամասնություն չլինենք»,-«Հոդված 3» ակումբում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը`պատասխանելով հարցին`ո՞ւմ եք մեղադրում Հայաստանում տնտեսության չգոյության համար. ենթադրվում է, որ իշխող ՀՀԿ-ը հաջորդ խորհրդարանում դարձյալ մեծամասնություն կլինի, եթե խորհրդարանում լինեք փոքրամասնություն, ի՞նչ եք անելու, որպեսզի դուրս գանք այս վիճակից:

Նա կարծում է, որ հայ ժողովուրդը դատապարտված չէ միշտ ՀՀԿ-ին ունենալու, իբրեւ իշխանություն:

Արամ Սարգսյանը վստահեցրեց`դաշինքի ցուցակում ընդգրկվածները, որոնց հանրությունը գուցե շատ չի ճանաչում, տուն առ տուն, բակ առ բակ են մտնելու, նրանք ասելիք ունեն. «Իրենք գալիս են այդ հույսը տալու, որ ՀՀԿ-ն հավերժ չի, որ մենք մոտեցումներ ունենք, որ կազմակերպված պետության ժամանակը լրացել է ու վաղուց ազատական տնտեսությամբ պետություն ստեղծելու ժամանակն է»:

Նա վստահ է`հանրությունը ի զորու է այս ամենը ընկալելու, իսկ «Ելք»-ը հնարավորություն ունի խորհրդարանում մեծամասնությամբ ներկայացված լինելու: Իրենք այս պայքարի մեջ չեն մտնում ընդամենը խորհրդարանում ներկայացված լինելու համար: Բայց եթե արդար ձեւով ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն հավաքի, Արամ Սարգսյանը դեմ չէ:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե հանրությունը քվե տա ՀՀԿ-ին եւ վերջինս կրկին խորհրդարանում մեծամասնություն լինի, նշանակում է իրենք իրենց դատապարտում են ապրել այն իրավիճակում, որից ամեն օր իրենք դժգոհում են: «Եթե մարդիկ գնան եւ ձայն տան ՀՀԿ-ին, ուրեմն Հայաստանը պաշտոնապես մտնում է հետեւյալ ռեժիմի մեջ`ասում են`ի՞նչ է լինելու, ասում են`մի քիչ էլ կվատանա ու էդպես էլ կմնա: Եթե պարզվի, որ մարդիկ քվեարկել են, օրինակ «Ելք» դաշինքի օգտին, իսկ ՀՀԿ-ի կամ այլ կուսակցության ներկայացուցիչները այդ ձայները գողացել են, մենք պիտի բոլոր հնարավոր քաղաքական միջոցները գործարկենք` ժողովրդին`մեզ տված քվեն իրացնելու համար»,- ասաց նա:

Եթե «Ելք»-ին ասենք 15 տոկոս ձայն տրվի, իրենք կգնան խորհրդարան, որպեսզի այդ հենքի վրա համախոհների այնպիսի բանակ ձեւավորեն, որ կարողանան ՀՀԿ-ին հեռացնել իշխանությունից: «Թիմային գործունեության արդյունքում, մենք պետք է կարողանանք մարդկանց ապացուցել, որ կարող ենք վերցնել իշխանության ավելի մի պատասխանատվություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728