Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը վաստակել են իրենց աշխատավարձը

Փետրվար 16,2017 17:35

«Ելք» դաշինքը ստատուս-քվոն փոխելու ուժ է»,- «Հոդված 3» ակումբում այսօր հրավիրված հանրային հանդիպման ժամանակ ասաց դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը`պատասխանելով հարցին`ինչո՞ւ պիտի մարդիկ քվե տան «Ելք»-ին: «Ելք»-ը գալիս է 25 տարիների ընթացքում կուտակված խնդիրները լուծելու`կոռուպցիոն համակարգը, քաղաքական համակարգը, անհամաչափ զարգացումը, մարդու իրավունքների ոտնահարումը եւ այլն:

Էդմոն Մանրությանը`հղում անելով «Պառլամենտ մոնիտորինգի» տվյալներին, ասաց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը ամենաակտիվ տասնյակում են`բազմաթիվ ելույթներ, հարցեր, նամակներ`իրավական համակարգում մարդու իրավունքների խախտումների մասին: «Մենք մեկական մանդատ ենք ունեցել: Ես իմ մեկ մանդատը լիարժեք օգտագործել եմ»,- ասաց նա հավելելով, որ եթե թիմ լիներ եւ այս օրինակով թիմային աշխատանք տարվի, այլ արդյունք կստացվի: «Ուժեր ենք ունեցել, որ 40-50 մանդատ են ունեցել, թող իրենք պատասխան տան»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նկատեց, որ անցած հինգ տարիների ընթացքում ամենաակտիվ օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկած պատգամավորը Էդմոն Մարուքյանն է եղել, իսկ քաղաքացիական նախաձեռնություններով`Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանը վստահ է, որ նրանք մինչեւ վերջ վաստակել են իրենց աշխատավարձը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, քաղաքական գործչի եւ ուժի գլխավոր գործառույթը երկրին փոփոխություններ բերելն է: Իսկ «Ելք»-ը կարող է, մեր ժողովուրդն էլ ունի ներուժ. «Մենք Հայաստանը տեսնում ենք արդյունաբերող երկիր, ցավոք, արտադրական տարածքները վերածվել են առեւտրային տարածքների, որտեղ թուրքական ապրանք է վաճառվում»:

Հարցին`ինչպե՞ս է «Ելք»-ը պատրաստվում ներդրումներ բերել Հայաստան, մանավանդ, անցնող տարում ներդրումների տոկոսը զրոյական է եղել, տրանսֆերտները նվազել են 40 տոկոսով:

«Մեր երկրում շատ մարդիկ պատգամավոր են դառնում, որպեսզի իրենց ունեցվածքը ապահովագրեն: ԱԺ դահլիճում նստում-հորանջում են, աշխատավարձն էլ թողնում են վարորդներին եւ քարտուղարուհիներին: Էդ թուղթը իրենց պետք է»,- ասաց Արամ Սարգսյանը`հավելելով, որ Հայաստանում սեփականությունը պաշտպանված չէ, երբ դա ապահովվի, ներդրումներ կլինեն:

«Թուրքիայից չստիկ բերելը եւ նախկին գործարանի տարածքում վաճառելը տնտեսություն չի: Սա տնտեսության բացակայություն է»: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսել:

Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728