Քիչ առաջ ԱԺ ընտրությունների տարածքային եւ համամասնական ցուցակները ԿԸՀ ներկայացրեց նաեւ ՀՀԿ-ն: Կուսակցության ներկայացուցիչ՝ ԱԺ նախագահի խորհրդական Սեյրան Յուզբաշյանը լրագրողներին հայտնեց, որ կուսակցության ցուցակում փոփոխություններ չկան:
Այլ հարցերի Յուզբաշյանը չպատասխանեց: Նա չմեկնաբանեց նաեւ ՀՀԿ ցուցակի շուրջ քննադատությունները եւ ծաղրը: «Ովքեր ծիծաղում են՝ նրանց հարցրեք»,-ասաց նա ու շտապեց հեռանալ:
Հատկանշական է, որ ՀՀԿ երկու ներկայացուցիչները ԿԸՀ էին եկել երկու տոպրակ կոնյակով եւ «բոնբոներկայով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ