Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ծառուկյան դաշինքում է եւ ռեյտինգայինով առաջադրվել է Արմավիրի մարզում: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր հետ առաջադրվելու են նաեւ Հրանտ Դավթյանը, Արայիկ Աղաբաբյանը, Ավետիս Բաբաջանյանը:
Հարցին՝ Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակում լինելո՞ւ եք, նա պատասխանեց, որ չգիտի դեռ, չեն խոսել այդ մասին:
Հարցին՝ Ծառուկյան դաշինքով իշխանափոխություն հնարավո՞ր է իրականացնել եւ ինքն անձամբ նման պահանջ դնո՞ւմ է՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Իշխանափոխություն չկա, ամսի 2-ին իշխանությունը լինում է ժամանակավոր: Եթե որեւիցե կուսակցություն մեծամասնություն է լինում, նա էլ ձեւավորում է իշխանություն: Իշխանափոխություն պետք է կատարի ժողովուրդը՝ իր քվեարկությամբ: Եթե կլինենք մենք մեծամասնություն, երկրի պատասխանատվությունն, իհարկե, կվերցնենք մենք եւ իշխանությունն այդ ժամանակ կլինի արդեն ընդդիմություն կամ կլինի կոալիցիայի մաս»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանը պե՞տք է հեռանա քաղաքականությունից՝ Ճոյտը պատասխանեց. «Մենք նման պահանջ չենք դրել մեր առաջ՝ Սարգսյանը կհեռանա, թե չի հեռանա: Մենք այսօր գնում ենք ընտրությունների, ներկայացրել ենք մեր ծրագրերը, ինչը ժողովուրդը հավանության կարժանացնի»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Արմավիրում, որ առաջադրվել եք՝ չե՞ք վախենում, այնտեղ գեներալներն են ՀՀԿ-ից՝ նա պատասխանեց. «Եթե լրագրողական այսպիսի բանակ կա, ես որեւիցե բանից չեմ վախենում»:
Նա վստահեցրեց, որ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Ծառուկյան դաշինքում չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ