Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը առանձին հանդիպումներ է ունեցել Բաքվում գտնվող Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդի հետ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Վալերի Գերասիմովին Բաքվում ընդունել են Ադրբեջանի իր գործընկեր Նաջմեդդին Սադիքովը և այդ երկրի պաշպանության նախարար Զաքիր Հասանովը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների միջև ռազմական համագործակցության ընթացիկ վիճակը և հեռանկարները:
Բացի այդ, haqqin.az-ի փոխանցմամբ Հասանովը հանդիպել է նաև ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր :
Նշենք, որ այսօր սպասվում է Գերասիմովի և Դանֆորդի երկկողմ հանդիպումը Բաքվում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ