Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ես ձեռքիդ մեջը ձվածեղ արա կերցրա, երկրորդ կարգի այրվածք ստացի՝ ասում են՝ էդպես պիտի լիներ». Վարդան Ղուկասյան (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 16:57

Այսօր Ծառուկյան դաշինքի անդամները Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում ունեցան, որին մասնակցում էր նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, որն առաջադրվել է ռեյտինգային ցուցակով:

Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ իշխանությունները իր դեմ կոմպրոմատներ ունե՞ն, նա պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք: Հավանական է՝ ոչ»:

Հարցին՝ քննադատելո՞ւ եք իշխանությանը՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում այո, ավելին՝ վստահեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին էլ է քննադատել: Մենք խնդրեցինք հիշեցնել՝ ե՞րբ է քննադատել ու ինչ առիթով: Նա պատասխանեց. «Երբ որ ուշադիր նայեք՝ շատ է եղել: Ասեմ, եթե ուզում ես իմանաս՝ ասել եմ, որ մայրաքաղաք հանրապետություն պետք չի ստեղծել: Հրեաները մեզանից ավելի խելացի ժողովուրդ են, հավանական է, 300 հազարանոց մայրաքաղաք են ստեղծել, իսկ մենք ամբողջ երկիրը կենտրոնացրել ենք Երեւանում, որը շատ սխալ է, համամասնորեն պետք է բաժանվի երկիրը»:

Հարցին՝ ասում էիք, որ քաղաքականությամբ չեք ուզում զբաղվել, հիասթափված եք, ի՞նչը փոխվեց՝ նա պատասխանեց. «Քաղաքականությունն է ինձանով զբաղվում: Էդպես ստացվեց: Հիմա չե՞ք զգում, որ եթե մեկը որոշակի ձայներ ունի, որոշ հեղինակություն ունի, ինքը խելոք չի կարող մնալ: Քաղաքականությունը չի թողնում, որ ինքը այդպես ձեռնունայն մնա»:

Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը խարիզմատիկ գործիչ է համարվում, ո՞րն է ըստ ձեզ դրա գաղտնիքը՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ասեմ, որ ես հիմա նայում էի՝ ամենակարեւորը բարությունը, համերաշխությունը եւ ողորմածությունը: Ես դա նկատեցի իր մեջ ու ընդհանրապես այդպես էլ զգում եմ, որ մարդը պետք է բարի լինի, խիղճը չկորցնի, ողորմած լինի, սատարող լինի, ժողովրդին տեր լինի, այ դա»:

Մենք ճշտեցինք՝ ինչի՞ց է հասկացել, որ Գագիկ Ծառուկյանը բարի է, իր բարեգործություններից ելնելո՞վ՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Բա ոնց: Երբ որ մարդը իր ունեցածից մասհանում է անում իր ժողովրդին, դա բարություն է: Բա բարությունն էլ ո՞նց ենք հասկանում»:

Մեր հարցին՝ հասարակության մի հատված կա, որ համոզված է՝ Գագիկ Ծառուկյանը հարկերը չի վճարում եւ բարեգործություն է անում՝ նա պատասխանեց. «Դե, չարերն էլ շատ բաներ են ասում, շատ չար մարդիկ կան, ուզում ես ձեռքիդ մեջը ձվածեղ արա կերցրա, երկրորդ կարգի այրվածք ստացի՝ ասում են՝ էդպես պիտի լիներ կամ ինչ-որ մի բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728