Տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը, որի նպատակն է խրախուսել 2016 թվականի ընթացքում նշանակալի ու խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, արժևորել նրանց ձեռքբերումները և գործունեությունը, ներկա են գտնվել նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Մրցանակակիրների ընտրությունը կատարվել է հանդիսատեսների կողմից, որոնք անվանի հյուրեր, երիտասարդական ոլորտի հայտնի ու փորձառու մասնագետներ, պետական պաշտոնյաներ էին:
Միջոցառման շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների հետ: Այդ հանգամանքն իրենց խոսքում կարևորել են թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և թե՛ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Ըստ անվանակարգերի հաղթողներ են ճանաչվել՝
1) «Երիտասարդ բժիշկ» – Դավիթ Մինասյան,
2) «Երիտասարդ բնապահպան» – Սարգիս Աղայան,
3) «Երիտասարդ գյուղատնտես» – Հարություն Մնացականյան,
4) «Երիտասարդ գիտնական» – Հովակիմ Զաքարյան,
5) «Երիտասարդ մշակութային գործիչ» – Տիգրան Համասյան,
6) «Երիտասարդ հայրենիքի պաշտպան» – Մարատ Պետրոսյան, Հարություն Բադալյան, Արթուր Աղասյան,
7) «Երիտասարդական աշխատող» – Անահիտ Մինասյան,
8) «Երիտասարդ մարզիկ» – Արթուր Ալեքսանյան,
9) «Երիտասարդ հայրենադարձ» – Մերուժան Մինասյան,
10) «Երիտասարդ գործարար» – Սոֆյա Խաչատրյան:
Մյուս մանրամասները տես
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն