Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկ ջան, ես էդքան նմա՞ն եմ Օսկանյանին». Ծառուկյանը՝ իր խարիզմայի մասին

Փետրվար 16,2017 16:31

Այսօր Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց ՝ ձեզ խարիզմատիկ գործիչ են համարում, ո՞րն է ձեր խարիզմայի գաղտնիքը: Նա պատասխանեց. «Ես չգիտեմ, ժողովրդին հարցրեք: Երեւի իմ բարությունը, կամեցողությունը»:

Մեր հարցին՝ հաղթելո՞ւ եք, ի՞նչ ակնկալիք ունեք՝ նա պատասխանեց. «Եկել ենք հաղթելու համար, բայց դա մեզնից կախված չի, կախված է ժողովրդից: Մենք ասեցինք ինչ կարող ենք անել: Մտածողը, ընտրողը դուք եք, որից մեկը դու ես»:

Նա այդպես էլ չասաց՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելո՞ւ է, թե՞ ոչ:

Ի դեպ, զավեշտալի դեպք եղավ նրա հետ զրույցում: Լրագրողներից մեկը շփոթվեց եւ Գագիկ Ծառուկյանին դիմեց պարոն Օսկանյան: Նա արձագանքեց. «Աղջիկ ջան, ես էդքան նմա՞ն եմ Օսկանյանին» եւ սկսեց ծիծաղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728