«Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի: Հովիկ Աբրահամյանը ասել ա, դուք պարոն Հովիկ Աբրահամյանին ձեր հարցերը տվեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն այսպես հերքեց լուրերը, որ իրենց դաշինքի հետ է նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մեր հարցին՝ հիասթափվա՞ծ եք, որ լայն կոնսոլիդացիա չհաջողվեց ապահովել, լայն դաշինք ստեղծել՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ո՞վ ա մեղավոր, որ չապահովվեց, ե՞ս եմ մեղավոր: Ես ցանկացել եմ համախմբել, բոլորը գան, որովհետեւ սա մի մարդու բան չի: Ես ամբիցիաներ չունեմ, ես պատրաստ եմ բոլորի հետ համագործակցելու, մեր դռները բաց են բոլորի համար, բայց ես սովորական, ասենք, բանակցության պայմաններում եթե ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկը մեղավոր չի»:
Հարցին՝ ինչո՞ւ չստացվեց՝ նա պատասխանեց՝ հարցրեք համապատասխան մարդկանցից:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ