Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահը մեր երկրի նախագահն է, իր մոտեցումն է, իր որոշումն է». Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 16:20

«Մեր ժողովրդի ցավը տանեմ: Եթե մենք կարողանանք քարոզարշավը ճիշտ եւ ժողովրդին տեղեկացնենք, ժողովուրդը պետք է որոշի իր ապագայի խնդիրը»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ լսել եք, որ Սերժ Սարգսյանն ասաց, որ չի ողջունում ձեր վերադարձը քաղաքականություն, այս հայտարարությունն ինչ-որ ձեւով ազդեցություն կունենա՞ ձեր վրա՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Չգիտեմ, դա գնացեք ժողովրդին հարցրեք, ձեր ցավը տանեմ: Հիմա ես ոնց որ մաքուր, անկեղծ, հավատարիմ եղել եմ իմ թիմին, իմ ժողովրդին, ես ասում եմ՝ դուք էլ գիտեք, դուք էլ եք զգում, որ էս մարդը մաքուր մարդ է, կառուցող մարդ է, նվիրյալ է իր ազգին, իր ժողովրդին: Իր ազգի պատիվը աշխարհով մեկ բարձր է պահում»:

Նա հայտարարեց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, իր մոտեցումն է, իր որոշումն է: Իմ թիմակիցներին էլ եմ ասել՝ ոչ թե մենակ նախագահին, ցանկացած կուսակցության վիրավորելու, նեղացնելու ցեխ շպրտելու դա թույլ մարդն է անում: Մարդը պետք է կարողանա իր արած գործով, իր մոտեցումներով ցույց տա հանրությանը, իր ժողովրդին իր պատրաստակամությամբ: Էսօր ցանկացած մարդ կարող է գեղեցիկ ծրագիր գրել, բայց պետք է նայես էդ մարդու անցած ճանապարհը, նա ի վիճակի՞ է ծանրության տակ մտնելու: Ես այս հողից ծնված սովորական աշխատող ընտանիքի մարդ եմ՝ զրոյից կայացած, որ ամեն ինչին ինքն է հասել: Պատկերացնում եմ, տեսել եմ, արել եմ, հաղթել եմ»:

Հարցին՝ այս անգամ ձեզ կհաջողվի՞ իշխանափոխություն իրականացնել՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ինչ կա՝ ես ասել եմ, ինչին պատրաստ ենք՝ ես ասել եմ, այն խնդիրները, որ էսօր դուք էլ եք ձեր ապրելակերպի վրա զգում: Ես ասել եմ, որ մենք ցանկություն ունենք, ձեռները ծալած չենք կարող նստել, պատրաստակամ ենք կարեւորագույն խնդիրները լուծելու, որ փոքր-ինչ հնարավորություն տանք մեր ազգին ոտի կանգնելու: Այսօր անհատի խնդիր չի, որ մարդը մտածի իր պաշտոնին մնալու համար: Այսօր ազգի խնդիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728