Լրահոս
Օրվա լրահոսը

 ՊԵԿ-ը «Վինարի» սպիրտը կապարակնքել է (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 16:04

Պետական եկամուտների կոմիտեն կապարակնքել է «Վինար» ընկերության պահեստներում առկա սպիրտի քանակությունը, որի վաճառքից ստացված գումարներով կմարվեն Քաղցրաշենցի եւ հարակից այլ գյուղերի գյուղացիների մթերված խաղողի դիմաց պարտքերը: Այսօր կառվարությունում հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որն ասուլիս էր հրավիրել պարարտանյութերի եւ կառավարության` գյուղոլորտին վերաբերող այլ ծրագրերը ներկայացնելու: Նա «Վինարի» պարտքի մարման լուրը հայտնելիս ասաց` լավ նորություն է:

Հիշեցնենք, որ գյուղնախարարությունը «Վինարի» գործով դիմել էր Գլխավոր դատախազություն, քանի որ ընկերությունը մի շարք համայնքների` Քաղցրաշենի, Շահումյանի, Նորաշենի, Այգեզարդի, Այգեպարի եւ Նարեկի խաղողագործներից խաղող էր մթերել ու դրա դիմաց գյուղացիներին չէր վճարել: Այս համայնքների գյուղացիներն էլ չէին կարողանում վճարել վարկերը, ինչի հետեւանքով բանկերից արդեն նախազգուշացում էին ստացել, որ գրավադրված հողատարածքներն ու գույքը պետք է պարտքի դիմաց առգրավվեն:
Իգնատի Առաքելյանի խոսքերով, ընդհանուր առմամբ խաղող մթերող ընկերությունների կուտակած պարտքերը կազմում են 1 միլիարդ 467 միլիոն դրամ. «Մենք հանդիպել ենք, կազմված է ժամանակացույց պարտքերի մարման, իհարկե հնարավոր չէ անմիջապես մարել այդ պարտքերը` ֆինանսական վիճակից ելնելով, բայց մինչեւ հունիս ամիսը 90 տոկոսով կմարվի»:

Ըստ գյուղնախարարի, պարարտանյութի մրցույթում հաղթող են ճանաչվել էժան, բայց որակյալ պարարտանյութ առաջարկող ընկերությունները:
Գյուղնախարարի տվյալներով, պարարտանյութի սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 միլիոն դրամ, չնայած որ բյուջեով նախատեսված էր 2 միլիարդ 110 միլիոն դրամ: Ըստ նախարարի արդյունքում մնացած գումարը կտնտեսվի:
Պարարտանյութի մրցույթում ի թիվս այլ ընկերությունների հաղթող է ճանաչվել նաեւ «Մասիսի Բերություն» ընկերությունը, որն, ըստ ՏՄՊՊՀ հայտարարության, նախորդ տարիներին պետությանը մի քանի միլիոն դրամի վնաս էր պատճառել:

Այս առնչությամբ, հարցի շուրջ պարոն Առաքելյանն ասաց, որ «Մասիսի բերություն» ընկերությունը ընդամենը 6 հազար տոննայի մրցույթն է շահել եւ պարարտանյութը կտրամադրի Արմավիրի մարզում:

Ինչ վերաբերում է պարարտանյութի գնի նվազեցմանը, նախարարն ասաց, որ ավելի նպատակահարմար է գյուղացուն աջակցել գյուղտեխնիկայի հարցում:

Հարցին, թե նախատեսվածից ցուրտ ձմեռը ինչպիսի վնաս կհասցնի գյուղացուն, Իգնատի Առաքելյանը պատասխանեց, որ, գարունը բացվելուց հետո միայն պարզ կլինեն վնասները, քանի որ հնարավոր է ցրտահարված լինեն խաղողի այն այգիները, որոնք թաղված չեն եղել:
Նախարարից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս պիտի լուծվի էժան գյուղվարկերի հարցը եւ այս պահին գործող տոկոսադրույքներով անգամ 24 տոկոսանոց գյուղվարկեր են առաջարկվում, ինչի տակից գյուղացին չի կարողանում դուրս գալ: Նախարարն ասաց, որ լուծում չունի այդ հարցին եւ որ ավելի շատ Կենտրոնական բանկ-առեւտրային բանկեր-գյուղացիներ այդ շրջանակներում պիտի հարցը լուծվի:

Անդրադառնալով լոլիկի, վարունգի անհետացող սորտերին, Իգնատի Առաքելյանն ասաց, որ գյուղնախարարությունը քայլ առ քայլ գնում է գյուղմթերքի որակի լավացման:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728