Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտատերերի քանակով Odnoklassniki.ru կայքը շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել հայաստանյան շուկայում

Փետրվար 16,2017 15:49

Փետրվարի 16-ին Կոնգրես հյուրանոցում «Mail.Ru Group»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Դիջի Սեյլզ» ընկերությունը և «Smartology Digital Marketing Academy»-ն համատեղ իրականացրին «Թվային օր. Մեյլ.ռու / Digital Day.Mail.Ru» խորագրով առաջին կոնֆերանսը Հայաստանում։

Կոնֆերանսի նպատակն էր բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել «Mail.Ru Group»-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքները, հնարավորությունները և առավելությունները:

Հատուկ հյուրերն էին «myTarget» համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ալեքսանդր Կոնեվը, «Mail.Ru Group»-ի ներկայացուցիչներ Ալեքսանդր Սրեբկովը և Իգոր Վինեցկին:

«Դիջի Սեյլզ» ՍՊԸ տնօրեն Արսեն Սուլթանյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրուցելիս ասաց.«Օգտատերերի քանակով Odnoklassniki.ru կայքը շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել հայաստանյան շուկայում, սակայն Facebook-ի օգտատերերը գնալով աճում են: Թիրախավորված շուկայում Հայաստանի կտրվածքով ամենաակտիվն այս պահին Facebook–ն է, իսկ համատեքստային գովազդի առումով դոմինանտը դեռևս Google–ն է»:

Խոսելով «Mail.Ru Group»-ի մասին՝ Արսեն Սուլթանյանն ասաց, որ այն ներկայումս բավականին ուժեղ գործիքներ ունի ու սենգմենտավորման շատ լավ տվյալներ, որոնք Հայաստանի համար բավականին ճշգրիտ են աշխատում:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728