Լրագրողները ՀԺԿ վարչության անդամ Ստեփան Մինասյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը այլ դաշինքների հետ բանակցություններ ունեցե՞լ է:
Ստեփան Մինասյանն ասաց, որ ակնհայտ թիրախավորված ապատեղեկատվություն է եղել. «Ստեփան Դեմիրճյանը որեւէ քաղաքական ուժի հետ բանակցություններ չի վարել: Հանդիպումներ եղել են, բայց բանակցություններ չեն եղել: Ընդ որում` այդ հանդիպումները եղել են ոչ Ստեփան Դեմիրճյանի նախաձեռնությամբ, այլ այն ուժերի, որոնք ցանկացել են մեզ հետ որոշակի հարցեր քննարկել: Այդ հանդիպումներում Ստեփան Դեմիրճյանը միշտ նշել է, որ ՀԺԿ-ն հանդես է գալիս որպես Հայ ազգային կոնգրես կուսակցության մաս, այլ ոչ թե որպես առանձին կուսակցություն»:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը աբսուրդ անվանեց խոսակցությունները, թե կուսակցություններից մեկը մյուսի թիկունքում բանակցություններ է վարել. «Մեր վստահությունը ձեւավորված է պատմությամբ եւ չի եղել որեւէ մի էպիզոդ, որ կարողանար այդ վստահությունը խախտեր»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ