Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մինասյանը պարզաբանում է՝ ինչու ՀԱԿ-ՀԺԿ-ի ցուցակներում քիչ են ՀԺԿ անդամները (Տեսանյութ)

Փետրվար 16,2017 15:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ներկայացրել է իր ցուցակները: Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ցուցակում ՀԺԿ-ը անդամները քի՞չ են ընդգրկված, ՀԺԿ վարչության անդամ Ստեփան Մինասյանը պատասխանեց, որ ամենականխատեսելի դաշինքը Կոնգրես-ՀԺԿ-ն է. «Ունեցել ենք համատեղ երկար քաղաքական ճանապարհ, որը հիմնված է եղել վստահության, բարձր պատասխանատվության եւ փոխադարձ հարգանքի վրա, եւ այսօր այդպես էլ շարունակվում է:

Ինչ վերաբերվում է, թե որ կուսակցությունից քանի անդամ է ընդգրկված դաշինքում՝ առաջնայնությունը տրված է եղել ավելի շատ վարկանիշ ունեցող անձանց: Այդ առումով՝ Հայ ազգային կոնգրեսում ավելի շատ են վարկանիշով առաջադրված թեկնածուները, եւ դա է պատճառը, որ ցուցակում ՀԺԿ անդամները ավելի քիչ են»:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հավելեց, որ դաշինքները չեն կարող լուրջ արդյունք տալ, եթե նրանք բնականոն ձեւավորված չեն. «Շատ հաճախ դաշինքներ են կազմվել միայն ելնելով այն նկատառումից, որ պետք է տպավորություն ստեղծել հասարակության վրա, որ պետք է ինչքան հնարավոր է շատ մարդկանց անուններ ընդգրկել եւ մատուցել հասարակությանը: Եվ դրա տակ չի եղել ո՛չ միասնական ուղերձ, ո՛չ միասնական ծրագիր, ո՛չ միասնական սկզբունքներ, այլ եղել է ինքնանպատակի վերածվող ցանկություն՝ հնարավորինս շատ մարդկանց միավորել, ես անգամ դա անվանել եմ «քաղաքական սալաթ»: Փորձում են դա անել, բայց միակ խնդիրը հասարակության վրա արհեստական տպավորություն թողնելն է:

Մոռանում են մի բան՝ եթե դաշինքը բնականոն չի ձեւավորված, այդ դաշինքները, եթե կարող են օգնել ինչ-որ արդյունքի հասնել խորհրդարան սողոսկելու նպատակով, նրանք չեն կարող ապահովել հետագա գործունեությունը, այդ դաշինքները շատ արագ վերածվում են տարբեր ուժերի, որոնք արդեն չեն կարողանում ինչ-որ բան անել եւ դառնում են շատ խոցելի իշխանության ճնշումների առաջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728