Aravot.am-ը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանից հետաքրքրվեց` որքանով է իրականությանը համապատասխանում այն տեղեկատվությունը, որ համալսարանում սկսել են հավաքել ուսանողների անձնագրերը:
Մասնավորապես «Հայաստան 24»-ի խմբագրությունը ահազանգեր էր ստացել, որ առաջիկա ընտրական գործընթացների հետ կապված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը հավաքում է բոլոր ուսանողների անձնագրերը:
Սեւակ Խաչատրյանը փոխանցեց հետեւյալը. «Բանն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարության Հատուկ Պոլիկլինիկա ՓԲԸ -ն բուհերին է ուղարկել գրություն, որում ասված է` սեղմ ժամկետներում իրենց տրամադրել մեր բուհի ուսանողների անհատական տվյալները էլ -առողջապահական համակարգ մուտքագրելու համար: Տրամադրվող տվյալների ձևաչափը պահանջում է հետևյալը. անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագիր, սոցքարտի համար, հեռախոս. փաստացի բնակության հասցե: Կարծում եմ՝ խոսքը սրա մասին է:
Կարող եք դուք ինքներդ հարցնել նշված կազմակերպությանը: Իմ կարծիքով՝ սա միայն մեր բուհին չի վերաբերում, այլ մնացած բոլոր բուհերն էլ պետք է տրամադրեն համապատասխան ինֆորմացիա: Կից ներկայացնում եմ մեզ ուղարկված գրությունը և տվյալների տրամադրման ձևաչափը»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ