Փետրվարի 15-ին, ՀՅԴ նախընտրական ցուցակները ներկայացնելու ասուլիսում, հարցերից մեկին պատասխանելիս ես անդրադարձել եմ քաղաքական այլ ուժերի հետ մեր հարաբերություններին և ասել հետևյալը. «Բոլորի հետ էլ համագործակցում ենք, բոլորի հետ էլ շփվում ենք: Ճիշտ է, երբեմն զայրանում ենք, երբ խիստ պոպուլիստական հայտարարություններ են անում նախընտրական փուլում»: Ասել եմ նաև, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը երկարաժամկետ է, բայց շարունակությունը թե’ ՀՀԿ-ի, թե’ մյուսների հետ կախված կլինի ընտրությունների արդյունքներից: «Շատ քիչ կան ուժեր կամ անհատներ, ովքեր փորձում են ՀՅԴ-ին հարվածել, որովհետև հասկանում են Դաշնակցության կշիռը թե’ երկրի ներսում, թե’ աշխարհում, ուստի փորձում են մեզ հետ հավասարակշիռ հարաբերություններ պահել»:
Ասուլիսից հետո ինձ է մոտեցել «Առավոտ»-ի թղթակիցը և հիշեցրել հեռավոր 2012 թվականին Ջրվեժ թաղամասում նախընտրական քարոզչությունից մի դրվագ ու թերթի առաջին էջում վերապատմել 5 տարվա վաղեմության մեր անձնական` իմ հիշողությունից իսպառ ջնջված զրույցից ինչ-որ հատված՝ բնականաբար ուշադրություն գրավող վերնագրով: Աստված նրա հետ:
Իմ հրապարակային գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ ես միշտ հարգանքով եմ վերաբերվել բոլոր մրցակից ուժերին ու քաղաքական գործիչներին և ասուլիսում էլ հենց այդպես եմ արտահայտվել: Մնացածը թողնում եմ լրատվամիջոցների և սոցցանցերում աղմկողների խղճին:
Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ